Առողջ ապրելակերպի հիմունքները
Սոֆի Լորենի գաղտնիքները
Թվում է, թե նրա գեղեցկությունը չի ենթարկվում ժամանակին. 78 տարեկան հասակում Սոֆի Լորենը շարունակում է շրջապատողներին զարմացնել և հիացնել իր հոյակապ արտաքինով: Գաղտնիքը շատ պարզ է. շրջապատող աշխարհի հետ համերաշխ ապրել և մշտապես հոգ տանել սեփական օրգանիզմի մասին:
Նրա սննդակարգը
Դերասանուհին սնվում է օրական 3 անգամ, փոքր չափաբաժիններով, չի օգտագործում սպիրտային խմիչքներ, հրաժարվում է յուղով տապակած մթերքից: Ինչպես իտալացիների մեծ մասը, այնպես էլ Սոֆի Լորենը պաշտում է սպագետին, բայց միայն պատրաստում է լոլիկի սոուսով: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ կազմակերպում է երկօրյա բեռնաթափման օրեր. ուտում է միայն թարմ մրգեր և խմում առանց շաքարի բնական հյութեր: Այդկերպ մաքրվում է մարսողական ուղին և դանդաղում են ծերացման գործընթացները:
Նրա օրվա ռեժիմը
Սոֆի Լորենը կարծում է, որ առողջական և գերազանց ֆիզիկական վիճակի հասնելու համար հարկ է ճիշտ կազմակերպել օրվա ռեժիմը: Քնել ամեն օր ամենաքիչը ութ ժամ և պարբերաբար զբաղվել սպորտով: Նա պառկում է քնելու երեկոյան ժամը 9-ին, իսկ արթնանում առավոտյան ժամը 6-ին: Մեկ գավաթ սուրճ խմելուց հետո, Սոֆին 45 րոպե զբաղվում է ֆիզիկական վարժություններով, ապա ուղևորվում է իր այգին` զմայլվելու ծաղիկներով ու դրանց բույրերով: «Երբ առավոտյան չեմ հասցնում ինքս ինձնով զբաղվելու, ապա ամբողջ օրն ինձ վատ եմ զգում»-հայտարարում է դերասանուհին:
Նրա գեղեցկությունը
Լոֆի Լորենի կարծիքով, որպեսզի մաշկը միշտ գեղեցիկ ու թարմ տեսք ունենա, հարկ է այն խոնավացնել, ընդ որում ոչ միայն արտաքինից այլև ներսից: Դերասանուհին օրական խմում է 2 լ հանքային ջուր, որն օգտակար է մաշկի համար, մաքրում է երիկամները, դրանք ազատելով թունավոր նյութերից: Բացի այդ, նա ամեն օր խմում է մեկ բաժակ յոգուրտ` 1 գդալ գարեջրի խմորիչով խառնած: Այս կոկտեյլը, նրա կարծիքով մաշկին առաձգականություն և մազերին փայլ է տալիս: Իսկ կնոջ գեղեցկության ամենալավ արտահայտված ձևը պարզությունն ու հանգստությունն է:
Նրա սերը
Սոֆի Լորենին են վերագրել սիրային հարաբերություններ Քերի Գրանտի և Պիտեր Սելերսի հետ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք միայն անհիմն խոսակցություններ ու ասեկոսեներ էին: Դերասանուհու սիրտն ընդմիշտ տրված էր միակ տղամարդուն. իր ամուսնուն և երկու տղաների հորը` Կարլո Պոնտիին, ով մահացավ 2007 թվականին, 94 տարեկանում: Ընդամենը 8 ամիս էր մնացել, որ նրանք նշեին իրենց համատեղ կյանքի կեսդարյա հոբելյանը: Ամուսնու հուղարկավորության ժամանակ Սոֆին ասել է «Մեր սերը Աստծո նվերն էր, որը տրվում է միայն եզակի անձանց»:
Նրա կյանքը
Սոֆի Վիլանիի Շիկոլոնեի (այդպես է նրա իսկական անունը) սոված և դժվար մանկությունն անցել է Նեապոլին մոտ Պիցուոլի բնակավայրում, որտեղ նրան բերեցին Հռոմից, ծնվելուց անմիջապես հետո: Շատ նիհար, բարձրահասակ և անշուք աղջիկը 15 տարեկան հասակում փոխակերպվեց բարեկազմ գեղեցկուհու` վառ և տպավորվող դեմքով, ով վերջիվերջո ճանաչվեց XX դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը: 2007թ. 72-ամյա դերասանուհին մերկ լուսանկարվեց «Պիրելի» հայտնի օրացույցի համար:
Լոֆի Լորենը թվերով.
Տարիքը` 78 տարեկան (1934թ., սեպտեմբերի 20)
Հասակը` 173 սմ,
Քաշը` 60 կգ
06.03.2013 Կարդացեք նաև
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
08.06.2023
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
09.11.2021
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
12.10.2021
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...
16.02.2021
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
22.08.2019
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
15.05.2019
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
14.05.2019
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
01.09.2018
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
01.02.2018
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...
07.12.2017
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
24.01.2017
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
18.11.2016
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
29.04.2016
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
29.02.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYeDlJ99' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
